Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34365/02/20 քաղաքացիական գործով Նորայր Գեղամի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34365/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30-ը դեկտեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Նորայր Գեղամի Խաչատրյանի, Գեղամ Նորիկի Խաչատրյանի, Մարիամ Սուրենի Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Ակբա Բանկ» ԲԲԸ-ն 04.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նորայր Գեղամի Խաչատրյանի, Գեղամ Նորիկի Խաչատրյանի, Մարիամ Սուրենի Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Դ․ Հովհաննիսյանի/ 14.12.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշումը ստացել է 16.12.2020թ. և 21.12.2020թ․ հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան /հիմք` դիմումի վրա առկա դրոշմակնիք/:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 04.12.2020թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«Ակբա Բանկ» ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Նորայր Գեղամի Խաչատրյանի, Գեղամ Նորիկի Խաչատրյանի, Մարիամ Սուրենի Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 04.12.2020թ.:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2021 թվականի մարտի 01-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ






Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`