Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹիվԵԴ/12366/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Թիվ ԵԴ/12366/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող` Միհրան Խաչատուրի Պապիկյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կամարակ 2-րդ նրբ. 47 տուն
Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Խաչատուրի Պապիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/12366/02/20 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է` 2021 թվականի մարտի 25-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 4-րդ դահլիճում, Էրեբունի նստավայր, Մ.Խորենացի 162Ա/:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Գործ թիվ ԵԴ/12366/02/20


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«02» փետրվարի 2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Խաչատուրի Պապիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
21.04.2020 թվականին <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Միհրան Խաչատուրի Պապիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 21.04.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 27.04.2020 թվականին:
07.05.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
27.08.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
27.11.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

02.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 25.03.2021 թվականին, ժամը 14:00-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Միհրան Խաչատուրի Պապիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/12366/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի մարտի 25-ին, ժամը 14:00-ին, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ




Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա

Հեռ..` +374 10-57-66-04

Էլ. փոստ`