Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/26707/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

08.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/26707/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվր՝ Ալիսա Դավթյանին
ք. Երևան, Գոգոլի փող. 37/2 տուն
Պատասխանող՝ Դավիթ Դավթյանին
ք. Երևան, Կ. Ուլնեցու 1-ին փկղ. 3շ. բն. 45
Երրորդ անձ՝ Քանաքեռ-Զեյթուն խնամակալության հոգաբարձության մարմնին
ք. Երևան, Դավիթ Անհաղթի 11


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալիսա Մկրտչի Դավթյանի ընդդեմ Դավիթ Էդիկի Դավթյանի, մասնակցությամբ՝ Քանաքեռ-Զեյթունխնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը որոշելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի 2-ին, ժամը 15:20-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`