Թիվ ԵԴ/35060/02/20 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Էմմա Շաբոյանին
10.02.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/35060/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Երևանի Կենտրոն նոտարական
տարածքի նոտար՝ Էմմա Շաբոյանին
Հասցե` ք.Երևան, Բաղրամյան փակուղի 14
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/35060/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի Հակոբ Լևոնի Սարգսյանի ընդդեմ Արմեն Սուրենի Գևորգյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Էմմա Շաբոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ՝ սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգական գործով սեփականության և ժառանգության իրավունքի վկայագրերը, անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը, կնքված նվիրատվության պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են:
Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 209776
Էլ. փոստ`