Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16572/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհունուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Թիվ ԵԴ/16572/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերությանը
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի<<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/16572/02/20 քաղաքացիական գործով` նախնական դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. ապրիլի 13-ին, ժամը 14:10-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց, 14 շենք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Գործ թիվ ԵԴ/16572/02/20


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«05» փետրվարի 2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
08.06.2020 թվականին <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ ներկայացուցիչ Մանե Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության և խնդրել պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 75.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի վրա հաշվարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 06.05.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման կամ գումարի բռնագանձման օրը, և 1.590 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին է հանձնվել 11.06.2020 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր՝ հայցադիմումի թերությունները վերացվելու և այն եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու համար:
08.07.2020 թվականին <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ներկայացուցիչ Մանե Աղասու Մարտիրոսյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության և խնդրել պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 75.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի վրա հաշվարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 06.05.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կամ գումարի բռնագանձման օրը, և 1.590 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 08.07.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 09.07.2020 թվականին:
20.07.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
24.09.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
05.11.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել է միայն հայցվորի ներկայացուցիչը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

05.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 13.04.2021 թվականին, ժամը 14:10-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ <<ՍԹԱՐՍ>> ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/16572/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:10-ին, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա

Հեռ..` +374 10-57-66-04

Էլ. փոստ`