Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2879/02/20 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

25.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գայանե Ալբերտի Սաքունցին
/ք. Վանաձոր, Մոսկովյան փող., 66շ., 33 բն./

Ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հայցադիմումին ընդդեմ Ալբերտ Միխայիլի Սաքունցի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գայանե Ալբերտի Սաքունցի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, Ալբերտ Սաքունցին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին թիվ ԼԴ/2879/02/20 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. հունիսի 2-ին, ժամը 12:00-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։

Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /+374322/2-40-39

Էլ. փոստ`