Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34670/02/19 Քաղացիական գործով դատական ծանուցագիր

25.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս








Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34670/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 23 » փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում քննելով Առաքել Մուշեղի Ջաբախջուրյանի հայցի ընդդեմ Գեղամ Գագիկի Ալեքսանյանի, Արտակ Գագիկի Ալեքսանյանի, Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի, Վարդան Գագիկի Ալեքսանյանի՝ անշարժ գույքի չափագրման աշխատանքները չխոչընդոտելու պահանջի մասին թիվ ԵԴ/34670/02/19 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել և դատավորին է մակագրվել 17.10.2019 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 22.10.2019 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2019 թվականի Առաքել Մուշեղի Ջաբախջուրյանի ընդդեմ Գեղամ Գագիկի Ալեքսանյանի, Արտակ Գագիկի Ալեքսանյանի, Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի, Վարդան Գագիկի Ալեքսանյանի՝ անշարժ գույքի չափագրման աշխատանքները չխոչընդոտելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Դատարանի 02.12.2019 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/34670/02/19 քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ։
Գործին մասնակցող անձինք ծանուցվել են 24.06.2020 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչը։
Դատարանը 24.06.2020 թվականի որոշմամբ կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանվել է մինչև 24․09․2020 թվականը:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել են հայցվորը և հայցվորի ներկայացուցիչը։
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել Է միայն հայցվորի ներկայացուցիչը:
24.09.2020 թվականին արձանագրային որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը տեղատեսություն կատարելու մասին բավարարվել է և տեղատեսւոթյունը նշանակվել է գույքի գտնվելու վայրում 18.11.2020 թվականին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են տեղատեսության ժամանակի և վայրի մասին, սակայն տեղատեսությունը հետաձգվել և նշանակվել է 14.12.2020 թվականին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են տեղատեսության ժամանակի և վայրի մասին, սակայն տեղատեսությանը ներկայացել են հայցվորը և հայցվորի ներկայացուցիչը, ներկայացել է պատասխանողների մայրը Դոնարա Ալեքսանյանը և հայտնել, որ պատասխանողները աշխատանքի են և ներկայանալ չեն կարող այդ իսկ պատճառով նա կմասնակցի տեղատեսությանը: Դատարանը տեղում նշանակեց հաջորդ դատական նիստի օրը 23.02.2021 թվականին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել են հայցվորը և հայցվորի ներկայացուցիչը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

23.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի ապրիլի 16-ին ժամը 13։00-ին ՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ըստ Առաքել Մուշեղի Ջաբախջուրյանի հայցի ընդդեմ Գեղամ Գագիկի Ալեքսանյանի, Արտակ Գագիկի Ալեքսանյանի, Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի, Վարդան Գագիկի Ալեքսանյանի՝ անշարժ գույքի չափագրման աշխատանքները չխոչընդոտելու պահանջի մասին թիվ ԵԴ/34670/02/19 քաղաքացիական գործով ավարտել նախնական դատական նիստը և գործը նշանակել դատաքննության` 2021 թվականի ապրիլի 16-ին ժամը 13։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ

Թիվ ԵԴ/34670/02/19 Քաղացիական գործով դատական ծանուցագիր


Պատասխանող Գեղամ Գագիկի Ալեքսանյանին
(ՀՀ քաղաք Երևան Նորքի 1-ին նրբանցք 17 տուն)

Պատասխանող Արտակ Գագիկի Ալեքսանյանին
(ՀՀ քաղաք Երևան Նորքի 1-ին նրբանցք 17 տուն)

Պատասխանող Արտյոմ Գագիկի Ալեքսանյանին
(ՀՀ, քաղաք Երևան Նորքի 1-ին նրբանցք 17 տուն)

Պատասխանող Վարդան Գագիկի Ալեքսանյանին
(ՀՀ քաղաք Երևան Նորքի 1-ին նրբանցք 17 տուն)

Ըստ Առաքել Մուշեղի Ջաբախջուրյանի հայցի ընդդեմ Գեղամ Գագիկի Ալեքսանյանի, Արտակ Գագիկի Ալեքսանյանի, Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի, Վարդան Գագիկի Ալեքսանյանի՝ անշարժ գույքի չափագրման աշխատանքները չխոչընդոտելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 16-ին ժամը 13։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանող կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`