Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2989/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/2989/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր Հապետ Էդիկի Խաչատրյանին
(ՀՀ քաղաք Երևան Վարդանանց փողոց 14/2 շենք բնակարան 12)

Ըստ Հապետ Էդիկի Խաչատրյանի հայցի ընդդեմ «Սթրատեջիք Թրոփըրթի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության, Անահիտ Օնիկի Մնացականյանի և Ալեքս Մելիքի Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի՝ «Պարտավորեցնել «Սթրատեջիք Թրոփըրթի Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը վերացնելու Հայցվորի սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ բացել իրենց պատկանող քաղաք Երևան Ամիրյան 4/2 թիվ 50 հասցեից դեպի Հայցվորին պատկանող քաղաք Երևան Ամիրյան 4/4 հասցեի թիվ 10 տարածքում գտնվող 150,1քմ տարածք մուտքը և լուսավորության համար նախատեսված բացվածքը՝ ըստ 27.09.2013 թվականի հատակագծի, Պարտավորեցնել Անահիտ Օնիկի Մնացականյանին և Ալեքս Գասպարյանին կատարելու նրանց և Հայցվորի միջև 24.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի պայմանագիրը՝ այն է՝ բնեղենով տրամադրել 24.10.2013 թվականի պայմանագրով նախատեսված անշարժ գույքը՝ մուտքի դռան և լուսավորության համար նախատեսված բացվածքի հնարավորությամբ՝ համաձայն՝ 27.09.2013 թվականի հատակագծի և Հայցվորի համար ապահովել անվճար մուտքի իրավունք նրանց վերահսկողության տակ գտնվող քաղաք Երևան Ամիրյան 4/2 թիվ 50 տարածք հասցեի տարածքից՝ շենքի կառուցման նախագծի համապատասխան։ Վճիռ կայացնելիս անդրադառնալ Հայցվորի կողմից կատարված դատական ծախսերին» պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 08-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`