Թիվ ԱՐԴ/0024/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման մասին դատական ծանուցում
26.02.2021
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող Գևորգ Ամատունու Մարկոսյանին
ՀՀ ք.Արմավիր Երևանյան փ., 40Ա շ., բն. 8
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ0024/02/21 քաղաքացիական գործն` ըստ հայցի <<<<Մոգո>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Գևորգ Ամատունու Մարկոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դատարան և ստանալ դրանց պատճենները :
Դատարանը որոշել է սույն քաղաքացիական գործով կիրառել պարզեցված վարույթ և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 01.04.2021 թվականին:
Դատավոր Մ. Սիմոնյանի օգնական Գ. Հովհաննիսյան
Հասցե` Ք. Արմավիր Հանրապետության 21
Հեռ..` 0237-2-60-70
Էլ. փոստ`