Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ծանուցվող անձ. ԱՁ Լիա Վասիլի Բայրամյան
Ծանուցման հասցե. ք. Երևան, Բագրատունյաց փողոց, 1 նրբ. 7 շենք, 10 բնակարան
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով
Դատական ակտի հրապարակման օր և վայր. 23.04.2021 թվական` դատական իշխանության պաշտոնական հրապարակումների ինտերնետային կայք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,

Դատավոր՝ Գ. Խաչատրյան



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21350/02/20

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«26» փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանս, քննության առնելով <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործի քննության ընթացքում վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
<<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և խնդրել ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանից հօգուտ <<Նաիրի ինշուրանս>> ԱՍՊ ընկերության բռնագանձել 61.229 ՀՀ դրամ, նշված գումարի վրա հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 30.10.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման կամ գումարի բռնագանձման օրը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1.500 ՀՀ դրամի չափով:
Հայցադիմումը 17.07.2020 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 21.07.2020 թվականին:
28.07.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
13.08.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր կողմը:
25.08.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
04.09.2020 թվականին հայցվոր կողմը կրկին վերքաննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
10.09.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին:
25.09.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է: Թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2020 թվականի որոշումը վերացվել է:
Հայցադիմումը 24.11.2020 թվականին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.11.2020 թվականին:
27.11.2020 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և դատական ակտը 26.02.2021 թվականին հրապարակելու մասին։
Նույն օրվա դատարանի մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը։
Այսինքն՝ օրենսդիրն սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում վճռի հրապարակման օրը փոփոխելու վերաբերյալ: Ընդ որում, պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:
Տվյալ պարագայում, Դատարանն արձանագրում է, որ Դատարանի «հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը կից գրությամբ ուղարկվել է ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանին հայցվորի կողմից հայցադիմումում նշված «ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փող., 1-ին, նրբ. 7» հասցեով, սակայն այն հետ է վերադարձվել փոստային ծառայությունից «Թերի հասցե» գրառումով, իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 97-րդ և 99-րդ հոդվածներով սահմանված դատավարական գործողությունները, ավելին՝ պարզվել է նաև, որ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության և ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանի միջև կնքված ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին թիվ Գ16-102 պայմանագրում որպես վերջինիս հասցե նշված է «ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց 1 նրբ., 7 շ., բն. 10», հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերջինիս ծանուցումն իրականացնել նաև նշված հասցեով օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով պատասխանողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով ամրագրված դատավարական իրավունքի իրացման ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով արդեն իսկ սահմանված վճռի հրապարակման օրը պետք է փոփոխել, հետևաբար դատարանի` եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2021 թվականի ապրիլի 23-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում («ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մաս):
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 199-րդ, 200-րդ, 299-րդ, 300-րդ և 361-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության ընդդեմ ԱՁ Լիա Վասիլի Բայրամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով վճռի հրապարակման օրը փոփոխել:
2. Թիվ ԵԴ/21350/02/20 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2021 թվականի ապրիլի 23-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`