Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16283/02/19 քաղաքացիական գործով պատասխանող «Ուղևորափոխադրող» ՍՊԸ-ին վերաբերյալ դատական ծանուցագիրը

27.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԵԴ/16283/02/19
23 փետրվարի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող`«Ուղևորափոխադրող» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Գայի պող. 18/15/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/16283/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Ավագ Գարեգինի Հայրապետյանի ընդդեմ «Ուղևորափոխաադրող» ՍՊԸ-ի` Ավագ Գարեգինի Հայրապետյանի և «Ուղևորափոխադրող» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 27.04.2018 թվականից մինչև 27.01.2019 թվականը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու և «Ուղևորափոխադրող» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Ավագ Գարեգինի Հայրապետյանի 658 590 (վեց հարյուր հիսուն ութ հազար հինգ հարյուր իննսուն) ՀՀ դրամ, որից 556.720 ՀՀ դրամը որպես չվճարված աշխատավարձի գումար, իսկ 101870 ՀՀ դրամը որպես հայցադիմումի ներկայացման օրվա դրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով հաշվարկված տուժանքի գումար բռնագանձելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2021թ. ապրիլի 28-ին, ժամը՝ 14:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճ., 3/9

Հեռ..` 010-28-97-77

Էլ. փոստ`