Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԱՆԴ/1013/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Սոնյա Վիլսոն Մաքլաուդին ուղվված դատական ծանուցագիր:

02.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

02 մարտի 2021թ.

Հա. ԵԱՆԴ/1013/02/17 քաղաքացիական գործով
պատասխանող Սոնյա Վիլսոն Մաքլաուդին
/ք. Երևան, Աբովյան 2, 18 տուն/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Սոնյա Վիլսոն Մաքլաուդի ընդդեմ <<Թրասթ Թրավըլ ընդ Թուրիզմե>> ՍՊ ընկերության` 01.08.2014թ-ից մինչև 31.05.2017թ-ն ընկած ժամանակահատվածում հայցվորի չվճարված աշխատավարձը` 17 754 000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը բռնագանձելու, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ կետանցի օրվանից /հայցադիմումի աղյուսակ 1-ում նշված գումարի նկատմամբ ներկայացված կետանցի օրից, այն է` յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի նկատմամբ դրան հաջորդող ամսվա 15-ից/ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը` չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով մինչև պարտավորության կատարման պահը, սակայն ոչ ավելի քան կետանցված գումարի չափով հաշվարկելու և բռնագանձելու, 2014թ-ի հոկտեմբերի 31-ի N 14 հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին պատասխանողի մոտ նախկին աշխատանքում վերականգնելու, 2014թ-ի հոկտեմբերի 31-ի N 14 հրամանի ուժի մեջ մտնելու պահից մինչև աշխատանքի վերականգման պահը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության չափով դատական ծախս բռնագանձելու պահանջների մասին հա. ԵԱՆԴ/1013/02/17 քաղաքացիական գործով 2021թ. մարտի 02-ին, ժամը 11:40-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ-ի մարտի 24-ին, ժամը 15:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`