ԹԻՎ ԱՎԴ/3189/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
03.03.2021
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ/3189/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Արամ Վլադիմիրի Մինասյանին
Հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Մալաթիա- Սեբաստիա Բ1 թաղ., Բաբաջանյան 44 շ.
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 11.11.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/3189/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Մելանյա Յուրիի Խրուլևայի ընդդեմ Արամ Վլադիմիրի Մինասյանի՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ, ք.Երևան, Մալաթիա- Սեբաստիա Բ1 թաղ., Բաբաջանյան 44 շ. հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙթերի հասցե՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 27-ին, ժամը 10:15-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`