Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/1691/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/1691/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
պատասխանող՝ Կարինե Քաջիկի Ստեփանյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Վերին Արտաշատ


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (դատավոր Ս.Մատինյան) 27.08.2020թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Սամվել Հայկազի Հայրապետյանի հայցն ընդդեմ Խոսրով Քաջիկի Ստեփանյանի, Լենա Աբգարի Ստեփանյանի, Կարինե Քաջիկի Ստեփանյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և պատասխանողների սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ՀՀ, Արարատի մարզ, գ.Վերին Արտաշատ հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙչպահանջված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2021 թվականի հունիսի 15 -ին, ժամը 10:30-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`