Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30474/02/20 քաղաքացիական գործով պատասխանող «Սմարթ Ջեներեյշն» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԵԴ/30474/02/20
03 մարտի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Պատասխանող՝ «Սմարթ Ջեներեյշն» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Հ.Հակոբյան փող., 10 շենք, 23 բն./

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/30474/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Արմենակի Ղազարյանի ընդդեմ «Սմարթ Ջեներեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու, չվճարված աշխատավարձը և տոկոսները բռնագանձելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2021թ. ապրիլի 05-ին, ժամը՝ 10:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճ., 3/9

Հեռ..` +37410-28-97-77

Էլ. փոստ`