Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2259/02/18 քաղաքացիական գործով երրոդ անձ ներգրավված Աստղիկ Պետրոսի Վարոսյանին ուղղված դատական ծանուցագիր

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍԻ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ 2/5-15)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վահե Վարոսյանի, երրորդ անձինք` Պետրոս Վարոսյան, Մարինե Ադիբեկյան, Լուսինե Վարոսյան և Աստղիկ Վարոսյան` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստի 2021 թվականի մարտի 09-ին ժամը 13:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Որպես, ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի քաղաքի, Սանահին Սարահարթ 2/5 շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի համասեփականատեր Ձեզ առաջարկվում է գնել համասեփականատեր Վահե Պետրոսի Վարոսյանի բաժնեմասը՝ վերջինիս «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքը մարելու համար:
Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում Դատարանն իրավունք ունի բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`