Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1237/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` նախնական դատական նիստ նշանակելու և դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Գայանե Վազգենի Զիրոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիկ, 16 փող., 23 տուն


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Մնացական Համազասպի Զիրոյանի հայցն ընդդեմ Լուսինե Վազգենի Զիրոյանի, Մարինե Վազգենի Զիրոյանի, Լիլիթ Վազգենի Զիրոյանի, Գայանե Վազգենի Զիրոյանի, Անի Վազգենի Զիրոյանի, երրորդ անձինք՝ Կորյուն Համազասպի Զիրոյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու նոտարական տարածքի նոտար Քրիստինե Բադալյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի` ժառանգի խախտված իրավունքներ վերականգնելու, այն է՝ ժառանգության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով 11.05.2021 թվականին, ժամը 15:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ:


Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 11.05.2021 թվականին, ժամը 15:30-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`