Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0076/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0076/02/21

«05» մարտի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Մարինե Արթուրի Բաղդասարյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Նար-Դոսի փողոց, 24 տուն /


ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Լ. Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դատավոր) 03.02.2021 թվականի որոշման համաձայն՝ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության լուծարային հանձնաժողովի ընդդեմ Մարինե Արթուրի Բաղդասարյանի՝ 532,875 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, ըստ որի՝ եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 15.04.2021 թվականին: Ընդ որում, Դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավպարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Թալին, Խանջյան 13 հասցեով և (կամ) ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով):
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Նշված հրապարակային ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ





Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` ,0249-2-21-61

Էլ. փոստ`