Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2014/02/21 քաղաքացիական գործով Լիանա Միսակի Մխիթարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2014/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լիանա Միսակի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 20.01.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիանա Միսակի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Լիանա Միսակի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2021 թվականի մարտի 31-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ






Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2014/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ս.Սահակյանի, քննարկելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջնորդությունը` թիվ ԵԴ/2014/02/21 քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն 20.01.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիանա Միսակի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցվորը միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովում և հայցագնի չափով արգելանք կիրառել պատասխանողին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ բանկային հաշիվների:
Քննարկելով միջնորդությունը` դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Համաձայն նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` հայցի ապահովման միջոցներից է` պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
Տվյալ դեպքում Հայցվորը բավարար հիմքեր չի ներկայացրել այն մասին, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, հետևաբար` Դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ Հայցվորի միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցվոր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`