Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/2226/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Պատասխանող՝ Ժորիկ Վարդանի Վարդանյանին
ՀՀասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Դարակերտ, Հ. Միրզոյան փ., տ. 107

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվում թիվ ԱՎԴ2/2226/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վաչիկ Ժորիկի Վարդանյանի, Նորայր Ժորիկի Վարդանյանի, Սուրեն Ժորիկի Վարդանյանի, Ժորիկ Վարդանի Վարդանյանի, Քնարիկ Գրիգորի Վարդանյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին։
Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 26-ին, ժամը 10:40-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական Ք. Գասպարյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` (0236)4-53-50

Էլ. փոստ`