Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1398/02/17 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

09.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ1/1398/02/17 քաղաքացիական գործով
Պատասխանող` Մարջան Սերոբի Թևոնյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Երիտասարդական փողոց, 13-րդ շենք, բն․ 38/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Նոյեմի Մաթևոսի Առաքելյանի ընդդեմ Վաղարշակ Յուպիկի Ղազարյանի, Մարջան Սերոբի Թևոնյանի, երրորդ անձինք` ՀՀ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի, <Կոտայք> նոտարական տարածքի նոտար Տաթև Ղուկասյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, գործարքներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների վերաբերյալ հա. ԿԴ1/1398/02/17 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մայիսի 05-ին, ժամը 16:00-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական՝ Ն.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`