Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2479/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԿԴ/2479/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր (հակընդդեմ հայցով պատասխանող) Թամարա Եղիշի Կարապետյանին
(ՀՀ քաղաք Երևան Այգեստան 11 փողոց 100/1 տուն)

Ըստ Թամարա Եղիշի Կարապետյանի ընդդեմ Գյուլնարա Ալագուլյանի, Կամո Ալագուլյանի, Թամարա Ալագուլյանի՝ «Թամարա Եղիշի Կարապետյանի համար Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասից սահմանափակ օգտվելու հարկադիր սերվիտուտի իրավունք սահմանելու, Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասի միջով հայցվորի տան կոյուղագիծը անցնելը թույլատրելու, Թամարա Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին իրենց կոյուղագիծը անխոչընդոտ օգտագործելը թույլատրելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Գյուլնարա Վարազդատի Ալագուլյանի ընդդեմ Թամարա Կարապետյանի` քաղաք Երևան Այգեստան 10 փողոց 7/2 հասցեով կոյուղագծի անցկացումը չթույլատրելու, հակընդդեմ հայցվորի հողատարածքով անցնող ապօրինի կոյուղագիծը և դիտանցքը Թամարա Կարապետյանին փակելուն պարտավորեցնելու, 97.000 ՀՀ դրամ գումարի և դատական ծախսերի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 12-ին ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ հայցով պատասխանող։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +37410-57-34-44

Էլ. փոստ`