Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/1994/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Պատասխանող`Բուղդան Սանսոնի Վերդիյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Խաչփար 17 փող., 24/1 տուն

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվող թիվ ԱՎԴ2/1994/02/20 քաղաքացիական գործով (Տաթևիկ Յուրիկի Գաբրիելյանի ընդդեմ Բուղդան Վերդիյանի, Եվգենյա Ավանեսի Վերդիյանի, Ռուդոլֆ Բուղդանի Վերդիյանի, Յուլիյա Էդուարդի Վերդիյանի, Բորիս Բուղդանի Վերդիյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին) 2021 թվականի մարտի 10-ին, ժամը 15։20-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է։
Հաջորդ նախանական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 12-ին, ժամը 15:20-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն` անհրաժեշտության դեպքում նախագահողը գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին բանավոր պարզաբանում է նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները: Գործի քննությանը թարգմանչի մասնակցության դեպքում նրան իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են առաջնահերթության կարգով: Նախագահողը ներկայացուցիչ-փաստաբանին չի պարզաբանում նրա իրավունքները և պարտականությունները: Դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Դատարանի 14.12.2020 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1)՝ դրան ծանոթանալու համար։


Դատավորի օգնական Ք. Գասպարյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` (0236)4-53-50

Էլ. փոստ`