Թիվ ԼԴ/5271/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.03.2021
Ծովինար Վահանի Կիրակոսյանին
հասցեն` ք.Վանաձոր, Մյասնիկյան 4/43
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Վոլոդյայի Բարսեղյանի ընդդեմ Վահան Մարտունի Կիրակոսյանի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Կարեն Մարտունի Կիրակոսյանի, Մերի Պարգևի Կիրակոսյանի և Ծովինար Վահանի Կիրակոսյանի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20.04.2021 թվականին, ժամը 14:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`