Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ1/0188/02/21 քաղաքացիական գործով հայտարարություն քաղաքացի՝ Տիգրան Աշոտի Մանուկյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ մաս

անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ1/0188/02/21 քաղաքացիական գործն ըստ՝ Աշոտ Լյուդվիկի Մանուկյանի կողմից ներկայացված դիմումի որդուն՝ Տիգրան Աշոտի Մանուկյանին, անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին, ով հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 59703 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ըստ՝ Աշոտ Լյուդվիկի Մանուկյանի՝ կողմից դատարան ներկայացված դիմումի` որդու` Տիգրան Աշոտի Մանուկյանի հաշվառման հասցեն հանդիսացել է Սիսիան համայնքի, Սպանդարյան փողոց թիվ 32 տունը:
Ըստ գործում առկա նյութերի` ՀՀ պաշտպանության նախարարության 11.02.2021 թվականի տեղեկանքի համաձայն՝ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կողմից 17.01.2019 թ-ին զորակոչված 59703 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Աշոտի Մանուկյանը / ծնված 2000թ / 09.02.2021թ.դրությամբ ընդգրկված է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխաոր վարչոււթյունում հաշվառվող գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկում:
Թիվ ՍԴ1/0188/02/21 քաղաքացիական գործի քննությունը նշանակել 15.04.2021 թվականին ժամը 17:00-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն քաղաք Սիսիան Գ.Նդեհի 6):
Նշվածից ելնելով՝ խնդրում եմ Ձեզ, եթե ունեք տեղեկություն քաղաքացի՝ Տիգրան Աշոտի Մանուկյանի /ծնված 19.04.2000թ., ծննդյան վկայական ԱԱ 224678 / հաշվառված` Սիսիան համայնքի, Սպանդարյան փող. տուն.32 հասցեում/ գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող անձանց մինչև գործով հրավիրված դատական նիստը տեղեկություն տրամադրել դատարանին (հասցեն քաղաք Սիսիան Գ.Նդեհի 6, Հեռ. 0283-2-3220, E-mail: sisian.dataran@mail.ru) նշվածի կապակցությամբ:
Դատավոր` Էմին Աբգարյան

Հասցե` ք.Սիսիան,Գ.Նժդեհի 6

Հեռ..` 28323220

Էլ. փոստ`