Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1691/02/21 քաղաքացիական գործով քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին ծանուցում:

15.03.2021

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

Հմայակ Սարգսի Խաչատրյանին
(Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Երևանյան խճղ., 108 տուն)



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1691/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2021 թվականի մարտի 03-ին Հրազդան քաղաքում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով Աշոտ Հրանտի Խաչատրյանի դիմումը՝ Հմայակ Սարգսի Խաչատրյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

դիմողի ներկայացուցիչը 19․02․2021 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ Հմայակ Սարգսի Խաչատրյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Ներկայացված դիմումը 2021 թվականի փետրվարի 19-ին մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվել են դատավորի աշխատակազմին 2021 թվականի փետրվարի 22-ին:
(I). Ուսումնասիրելով դիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 257-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
(II). Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 165-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Աշոտ Հրանտի Խաչատրյանի դիմումը՝ Հմայակ Սարգսի Խաչատրյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 2021 թվականի մայիսի 18-ին, ժամը՝ 12:00-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, փող. 1/1, դահլիճ՝ համար 2):
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13 փող., 1/1

Հեռ..` +374-223-2-16-34

Էլ. փոստ`