Թիվ ԼԴ4/0512/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Զովանուշ Լավիկի Գրիգորյանին ուղղված դատական ծանուցագիր
16.03.2021
ԶՈՎԱՆՈՒՇ ԼԱՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
(Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Լեռնավան, 6-րդ փակուղի, 1 փող., 1 տուն)
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հայկանուշ Հայկազի Պարսամյանի հայցի նի ընդդեմ Զովանուշ Լավիկի Գրիգորյանի` անհիմն հարստացման հիմքով գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում ենք, որ դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի հունիսի 02-ին, ժամը 14:00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող /ներկայացուցիչ/ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`