թիվ ԳԴ1/1234/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, դատաքննության օրվա և ժամի վերաբերյալ
16.03.2021
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ
«Ավետ-Սաբրինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան փ., տուն 114
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Կասյան 8 շենք
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1234/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ավետ-Սաբրինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմեն Վլադիմիրի Մաթևոսյանի ընդդեմ Նաիրա Ժորայի Հունանյանի, Սամվել Ժորայի Մկրտչյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Ավետ-Սաբրինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/1234/02/20 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 09:45-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`