Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Արամի Ասլանյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն

18.03.2021

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԱՎԴ1/0550/02/21

ՈՐՈՇՈՒՄ
/Հաղորդագրություն հրապարակելու մասին/

01.03.2021թ. ք.Վեդի


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գ.Բալյան, ուսումնասիրելով քաղաքացիական գործն՝ ըստ դիմումի՝ Արամ Վահանի Ասլանյանի՝ քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Արամ Վահանի Ասլանյանի դիմումը՝ 06.12.1987թ.-ին ծնված Անդրանիկ Արամի Ասլանյանին /բնակվել է ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, փ.Շահումյան, տուն 1/ մահացած ճանաչելու մասին, 01.03.2021թ. որոշմամբ ընդունվել է դատարանի վարույթ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ <<1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:>>:

Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում պետք է հաղորդագրություն հրապարակել՝ 06.12.1987թ.-ին ծնված Անդրանիկ Արամի Ասլանյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199, 200, 258, 361 հոդվածներով.

ՈՐՈՇԵՑ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել՝ 06.12.1987թ.-ին ծնված Անդրանիկ Արամի Ասլանյանին /բնակվել է ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, փ. Շահումյան, տուն 1/ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. Հ. ԲԱԼՅԱՆ

Հասցե` Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`