Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/0099/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ կետ

Աիդա Սարդարի Վարդանյանին
Հասցե՝ ՀՀ. Արմավիրի մարզ, համայնք Արագած, Հաղթանակի պողոտա թիվ 9 տուն


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ

ՀՀ սնանկության դատարանը 2020թ. հուլիսի 09-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Գարիկ Սաշիկի Մկրտչյանի, երրորդ անձ՝ Լեռնիկ Արշալույսի Այվազյան, Նազան Գրիգորի Ավագյան՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Կազմվել է թիվ ՍնԴ/0099/02/20 քաղաքացիական գործը: Վերը նշված գործով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել թիվ ԱՐԴ/0081/04/17 սնանկության գործով կառավարչի Լոտ 1՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արագած համայնք, Հաղթանակի պողոտա, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տուն հասցեի վերաբերյալ 21.05.2020թ. կայացված աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Գործի քննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ, Արմավիրի մարզ, Արագած համայնք, Հաղթանակի պողոտա, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տունը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14122020-04-0009 վկայականի, 2020թ. դեկտեմբերի 14-ից սեփականության իրավունքով գրանցված է Ձեր անվամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ուստի պարզաբանում է, որ թիվ ՍնԴ/0099/02/20 սնանկության գործով ըստ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Գարիկ Սաշիկի Մկրտչյանի, երրորդ անձ՝ Լեռնիկ Արշալույսի Այվազյան, Նազան Գրիգորի Ավագյան՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Ձեր կողմից որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու ցանկության դեպքում՝ անրաժեշտ է գրավոր միջնորդություն ներկայացնել դատարան (ՀՀ սնանկության դատարան, հասցեն՝ ք. Երևան, Ե. Օտյան փողոց 53/2): Միջնորդություն չներկայացվելու դեպքում գործը քննվի առանց Ձեր մասնակցության:
Կից ուղարկվում է 08.07.2020թ. հայցադիմումը՝ կից փաստաթղթերով և ՀՀ սնանկության դատարանի «Հայցադիմումը վարույթն ընդունելու մասին 2020թ. հուլիսի 09-ի» որոշումը:

Հասցե` Օտյան 53/2

Հեռ..` 01074-30-02

Էլ. փոստ`