Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/20950/02/20 քաղաքացիական գործով ծանուցագիր

22.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԴ/20950/02/20
<<22>> մարտի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվորի ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյանին
/ք.Երևան, Ա.Խաչատրյան 8/44/

Պատասխանող՝ Շուրա Խաչատուրի Սաֆարյանին
/ք.Երևան, Հանրապետության նրբ., տուն 8ա/

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/20950/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Դավիթ Ռաֆայելի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Գևորգի Վարդանյանի ընդդեմ Շուրա Խաչատուրի Սաֆարյանի՝ ընդհանուր հանատեղ սեփականություն հանդիսացող գույքում բաժնեմասի չափերն որոշելու, ընդհանուր գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում՝ բաժնեմասին համաչափ փոխհատուցում տրամադրելու, իսկ հրաժարվելու դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու, վաճառքի գումարը համասեփականատերերի միջև ըստ նրանց բաժնեմասերի՝ բաշխելու, սնանկ ճանաչված անձի բաժնեմասին համապատասխան գումարը սնանկության կառավարչի կողմից բացված հատուկ սնանկության հաշվեհամարին փոխանցելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 14.05.2021թ., ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ապացույցներ ներկայացնելու ժամկետը երկարացվում է մինչև հաջորդ դատական նիստը ներառյալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ.ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`