Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0959/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0959/02/20

«23» մարտի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Անդրանիկ Արայիկի Բաղդասարյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Կաթնաղբյուր, 1-ին փողոց, 6-րդ տուն/


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0959/02/20
ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ`
դատավոր՝ Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Գևորգյանի

2021 թվականի մարտի 23-ին (ք. Թալին)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Անդրանիկ Արայիկի Բաղդասարյանի, Նելլի Սամվելի Ազատյանի, Քրիստինե Պատվականի Ասատրյանի` համապարտության կարգով 3.600.768 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև 01.12.2020 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, 3.491.881 ՀՀ դրամի վրա օրական 0,13 տոկոս դրույքաչափով տուժանքի հաշվեգրման պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0959/02/20 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
04.12.2020 թվականին Հայցվոր(ներ)ը (ներկայացուցիչը) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ վերը նշված պահանջով:
Դատարանի 15.12.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժվել է, որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 21.01.2021 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 10.02.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստ(եր)ը կայացել է Հայցվորի և Պատասխանողների (ներկայացուցիչների) բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների (և (կամ) դրանց բացակայության) հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով՝ եկավ հետևյալ եզրահանգման.

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Պարզեցված ընթացակարգեր» վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի «ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 42-րդ գլխի 303-րդ հոդվածի համաձայն՝
«1.Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` 1) ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 2) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը. 3) ներկայացվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 4) ներկայացվել է հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ. 5) գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին. 6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ. 7) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Պարզեցված ընթացակարգեր» վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի «ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 42-րդ գլխի 304-րդ հոդվածի համաձայն՝
«1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Պարզեցված ընթացակարգեր» վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի «ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 42-րդ գլխի 305-րդ հոդվածի համաձայն՝
«1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15‑օրյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Պարզեցված ընթացակարգեր» վերտառությամբ չորրորդ ենթաբաժնի «ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 42-րդ գլխի 306-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
3. Արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում են դատական նիստի վայրը և ժամանակը»:
Սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան), որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից, հետևյալ փաստերն են. ա) կողմերի միջև վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), բ) վարկատուի կողմից վարկի գումարը վարկառուին (փոխառուին) տրամադրած լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), գ) երաշխավորության հարաբերությունների (երաշխավորության պայմանագրի) առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), դ) վարկառուի (փոխառուի) կողմից պարտավորության կետանց թույլ տալու առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), ե) վարկառուի (փոխառուի) մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե վարկառուն (փոխառուն) չապացուցի իր մեղքի բացակայությունը, զ) վարկի մնացորդի և տոկոսագումարի հանրագումարի նկատմամբ օրական 0,13%-դրույքաչափով տույժեր հաշվեգրելն օրենքով կամ պայմանագրով նախատեսված լինելու փաստը (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը): Ապացուցման կարիք չունեցող փաստեր սույն գործով ըստ էության բացակայում են: Միաժամանակ, սահմանվել է գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը մինչև 13.04.2021 թվականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Դատարանը գտել է, որ առկա է արագացված դատաքննություն կիրառելու հիմքերը, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը և արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կայացվել է ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո:
Վերոնշյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 303-306-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ԱՐԱԴ2/0959/02/20 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն և սույն որոշման կայացման պահից անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը հայտարարել 2021 թվականի ապրիլի 13-ին, իսկ վայրը` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
2.1. Կողմերին պարզաբանել, որ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
3. Որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` ,0249-2-21-61

Էլ. փոստ`