Թիվ ՍԴ3/0119/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ծովիկ Լևոնի Սիմոնյանին ուղղված դատական ծանուցում
25.03.2021
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ
Հայտնում եմ, որ ըստ հայցի «Արեգակ» ՈւՎԿ ՓԲ ընկերությունն ընդդեմ Ռազմիկ Ռաֆիկի Դինգիզյանի, Կարինե Ռաֆիկի Դինգիզյանի և Ծովիկ Լևոնի Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով 2021թ. մարտի 09-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. ապրիլի 20-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե`ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1
Հեռ..` +374 284 25782
Էլ. փոստ`