Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ1/0722/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Սոս Յուրիկի Սարգսյանին ուղղված դատական ծանուցում:

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայտնում եմ, որ ըստ հայցի "Կրեդո Ֆինանս" ՈւՎԿ ՓԲ ընկերությունն ընդդեմ Սոս Յուրիկի Սարգսյանի, Յուրիկ Արշակի Սարգսյանի, Լորա Գալուստի Սարգսյանի, Ալիկ Յուրիկի Սարգսյանի և Էլիկ Յուրիկի Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով 2021թ. մարտի 09-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե`ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`