Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԴ/36481/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Գործ հա. ԵԴ/36481/02/19
Երրորդ անձ՝ Գրետա Արշալույսի Համբարձումյանին
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Ավան, 6-րդ փող., 1-ին նրբ., 15 տուն


Որպես երրորդ անձ, 2021 թվականի ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/36481/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Գայանե Արշալույսի Համբարձումյանի և Գոհար Արշալույսի Համբարձումյանի ընդդեմ «Երևանե նոտարական տարածքի նոտար Ա. Հայրապետյանի, երրորդ անձինքˇԳրետա Արշալույսի Համբարձումյանի, Էդգար Գագիկի Պետրոսյանի և Գևորգ Արշալույսի Համբարձումյանի իրավահաջորդˇԱղունիկ Գևորգի Մուրադյանի`25.04.2008 թվականի թիվ 3828 սեղանամատյանի տակ կատարված ՀՀ,ք.Երևան, Ավան 6-րդ փողոց, 1-ին նրբ. 15 անշարժ գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու, որպես իրավական հետևանք ժառանգական գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև նվիրատվության պայմանագրի հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:




Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`