Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32476/02/20 քաղաքացիական գործով Վոլոդյա Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32476/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05-ը մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Վոլոդյա Պողոսյանի, Կարեն Հրաչիկի Պողոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/32476/02/20 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն 12.11.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վոլոդյա Պողոսյանի, Կարեն Հրաչիկի Պողոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Սահակյանի 16.12.2020թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողներին պատշաճ ձևով ուղարկվել են հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
Տվյալ դեպքում մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ և չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/32476/02/20 քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/32476/02/20 քաղաքացիական գործն` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Վոլոդյա Պողոսյանի, Կարեն Հրաչիկի Պողոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +37410 201119

Էլ. փոստ`