Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ2/0902/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0902/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Սեդա Խաչիկի Գրիգորյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ.Արևաբույր, Խ.Աբովյան փ., 31 տուն

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (դատավոր Ս.Մատինյան) վարույթում է գտնվում ԱՎԴ2/0902/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԿԱՄՈՒՐՋ՚ ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Հայկ Սամվելի Գրիգորյանի, Սարգիս Կարապետի Ղազարյանի, Սեդա Խաչիկի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ, Արարատի մարզ, գ.Արևաբույր, Խ.Աբովյան փ., 31 տուն հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙչպահանջված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 13-ին, ժամը 12:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`