Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 36169/02/20 քաղաքացիական գործով Մարիամ Վարդանի Ավագյանին ուղղված դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 36169/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վաչագան Վարդանի Ավագյանի, Հայկ Վարդանի Ավագյանի և Ռուզան Վաչագանի Պետրոսյանի ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանի ընդդեմ Մարիամ Վարդանի Ավագյանի՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Մարիամ Վարդանի Ավագյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Մարիամ Վարդանի Ավագյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Գ. Նժդեհի 31/36 շենք, բն. 21:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`