Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3335/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Թիվ ԵԿԴ/3335/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/.Նաիրա Մկրտչի Աբրահամյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Հայկանուշ Դերենիկի Ներսիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Մարինե Թորոսյանի ընդդեմ Նաիրա Մկրտչի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես չկատարած պարտավորություն 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 974.600 հազար ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Ադանայի փողոց, տուն 17/1
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Ներկայանալու ժամանակը՝ 27.04.2021թ., ժամը 12։20-ին
Ներկայանալու վայրը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա, թիվ 4 նիստերի դահլիճ:/Էրեբունի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Գործ թիվ ԵԿԴ/3335/02/17
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«16» փետրվարի 2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի Հայկանուշ Դերենիկի Ներսիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Մարինե Թորոսյանի ընդդեմ Նաիրա Մկրտչի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես չկատարած պարտավորություն 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 974.600 հազար ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
23.08.2017 թվականին Հայկանուշ Դերենիկի Ներսիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետև՝ դատարան/ ընդդեմ Նաիրա Մկրտչի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես չկատարած պարտավորություն 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 974.600 հազար ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
23.08.2017 թվականին դատարանի /դատավոր Ռ. Ափինյան/ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
16.07.2018 թվականի դատարանի /դատավոր Ռ. Ափինյան/ արձանագրային որոշմամբ Մարինե Թորոսյանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:
12.11.2019 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ռ. Ափինյան/ որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
04.02.2020 թվականին նշանակված դատական նիստում դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել` 18.02.2020 թվականին:
18.02.2020 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ռ. Ափինյան/ որոշում է կայացրել քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին:
26.03.2020 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/3335/02/17 քաղաքացիական գործը վերջինիս արձակուրդում գտնվելու հիմքով վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։
Թիվ ԵԿԴ/3335/02/17 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 27.03.2020 թվականին:
01.04.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և այն դատաքննության նախապատրաստելու մասին:
Նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում, պարզվել են հայցի առարկան և հիմքը, պարզաբանվել է դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները, պարզաբանվել է նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, քննարկվել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, դրանց ներկայացման ժամկետները և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը:
Նախնական դատական նիստում, դատարանը որոշել է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար գործին մասնակցող անձանց համար սահմանել լրացուցիչ ժամկետ` դրանք ներկայացնել մինչև 27.04.2021 թվականը նշանակված դատական նիստը:
Նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից պարզաբանվել և իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածներով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, և 1499-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Հայկանուշ Դերենիկի Ներսիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Մարինե Թորոսյանի ընդդեմ Նաիրա Մկրտչի Աբրահամյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես չկատարած պարտավորություն 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 974.600 հազար ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին թիվ ԵԿԴ/3335/02/17 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2021 թվականի ապրիլի 27-ին, ժամը 12:20-ին,, դատարանում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`