Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0161/20/21 քաղաքացիական գործով ծանուցագիր

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

2021, ք. Ալավերդի, Թումանյան 1, հեռ. /0253/ 2-23-01

Քաղաքացիական գործ ԼԴ2/0161/20/21
Անուշավան Ֆրունզիկի Շախկյանին
Լոռու մարզ, գ. Շնող, 1 փ. 5 շ. 3 բն.



ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Աշոտի Ալիխանյանի, Լամարա Ջահանգրի Ամիրջանյանի, Մեսրոպ Աբգարի Ամիրջանյանի, Կարինե Գառնիկի Ավետյանի, Հովիկ Գարնիկի Ավետյանի, Վոլոդյա Լևոնի Եսայանի,Կարինե Սուրենի Եսայանի, Գևորգ Վոլոդյայի Եսայանի, Գեղամ Վոլոդյայի Եսայանի, Արման Վոլոդյայի Եսայանի, Հովհանես Գառնիկի Թումանյանի, Էլիչկա Սարգսի Հոբոսյանի, Արփինե Հովհաննեսի Թումանյանի, Արեն Հովհաննեսի Թումանյանի, Մարտիկ Ֆելիքսի Բաբայանի, Գայանե Համլետի Մելիքսեթյանի, Մերի Մարտիկի Բաբայանի, Անուշ Սերգոյի Բոշյանի, Անահիտ Երվանդի Մելիքսեթյանի, Լավրենտի Վարդանի Ալիխանյանի, Լիանա Լավրենտիի Ալիխանյանի, Նարեկ Գագիկի Խաչիկյանի, Գագիկ Գարեգինի Խաչիկյանի, Նունե Գագիկի Խաչիկյաին, Նոնա Գագիկի Խաչիկյանի, Նելի Գագիկի Խաչիկյանի, Նաիրա Գագիկի Խաչիկյանի, Անահիտ Աշոտի Ամիրջանյանի, Սիրամարգ Կարապետի Հանիսյանի, Վարդան Սամսոնի Հանիսյանի, Արմենուհի Երվանդի Հարությունյանի, Հրանտ Երվանդի Հարությունյանի, Թինա Հրանտի Հարությունյանի, Հրաչիկ Հրանտի Հարությունյանի, Թամարա Աղասու Պետրոսյանի, Սվետլանա Սուրենի Հարությունյանի, Մարտիկ Երվանդի Հոբոսյանի, Հերմինե Երվանդի Հոբոսյանի, Ամալյա Երվանդի Հոբոսյանի, Թինա Գուրգենի Փարսադանյանի, Լեռնիկ Գուրգենի Մաշինյանի, Սեդիկ Սարգսի Մաշինյանի, Գուրգեն Սեդրակի Մաշինյանի, Արտաշ Սարիբեկի Մելիքսեթյանի, Ջեմմա Գրիգորի Մելիքսեթյանի, Ալբերտ Արտաշի Մելիքսեթյանի, Արտակ Արտաշի Մելիքսեթյանի, Ավետիք Արտաշի Մելիքսեթյանի, Սերյան Սերյոժայի Մելքոնյանի, Աիդա Գևորգի Մելքոնյանի, Թամարա Սեյրանի Մելքոնյանի, Թեհմինե Սեյրանի Մելքոնյանի, Անի Սեյրանի Մելքոնյանի, Մխիթար Ալբերտի Ղումաշյանի, Մհեր Մարտունի Ղումաշյանի, Հրաչիկ Գեորգիի Շախկյանի, Աննա Հրաչիկի Շախկյանի, Հրայր Հրաչիկի Շախկյանի, Սոնա Հրաչիկի Շախկյանի, Սուսաննա Հայկի Շախկյանի, Ֆրունզիկ Գեորգնի Շախկյանի, Արթուր Հրայրի Չիլիգարյանի, Հրայր Արտաշի Չիլիգարյանի, Մարատ Հրայրի Չիլիգարյանի, Լուսինե Վազգենի Ռամազյանի, Վարդգես Վազգենի Ռամազյանի, Ռաշիդ Սամադի Մելքոնյանի, Մարինե Լյուդվիկի Հարությունյանի, Ռայա Ռաշիդի Մելքոնյանի, Մհեր Ռաշիդի Մելքոնյանի, Հերմինե Ռաշիդի Մելքոնյանի, Վահան Սարիբեկի Ամիրխանյանի, Սամվել Միշայի Մելիքսեթյանի, Վազգեն Յուրիկի Վարդանյանի, Արկադի Վազգենի Վարդանյանի, Սոֆյա Ռուբիկի Թամազյանի, Արտաշ Մեսրոպի Ամիրջանյանի և Նվեր Սերյոժայի Հոբոսյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի ընդդեմ ,,Թեղուտ,, ՓԲ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Էմմա Հարությունի Վերանյանի, Տաթևիկ Ֆրունզիկի Շախկյանը, Անուշավան Ֆրունզիկի Շախկյանը, Արմեն Վազգենի Վարդանյանի, Իրինա Սարգսի Քիքանյանի /Չիլինգարյան/, Արման Ալիխանյանի, Արկադի Ալիխանյանի, Սահարգուլ Հոբոսյանի և Նինա Հոբոսյանի՝ հարկադիր կարգով օտարված անշարժ գույքի դիմաց հատուցված գումարի վերահյաշվարկ կատարելու և հատուցելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:

Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն`
/.../
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
/.../
7. Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն`
/…/
2. Գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:
3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը և (կամ) պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝
/…/
3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:
/.../
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` 374 0253 2-23-01

Էլ. փոստ`