Ռոմիկ Աշոտի Մազմանյանին մահացած ճանաչելու վերաբերյալ հայտարարություն
05.04.2021
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Մարգո Կյուրեղի Մազմանյանի դիմումի` քաղաքացի Ռոմիկ Աշոտի Մազմանյանին մահացած ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ելնելով նշված իրավական նորմերի պահանջներից Ռոմիկ Աշոտի Մազմանյանի /վերջին հայտնի բնակության վայրը` Լոռու մարզ, գ. Շիրակամուտ/ վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին հեռախոս 0255-2-22-03:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՀԱՐՈՒԹյՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`