Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/0979/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

06.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հա. ԿԴ/0979/02/21 քաղաքացիական գործով
Հայցվոր՝ Սվետլանա Կարապետի Գևորգյանին
/Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փ․, շենք 11, բն․ 32/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Սվետլանա Կարապետի Գևորգյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին հա. ԿԴ/0979/02/21 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 27․04․2021 թվականին՝ ժամը 14։00 -ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես հայցվոր, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով Դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են Դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:

Առդիր` Նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ Դատարանի 16․03․2021 թվականի որոշումը՝ 2 թերթից:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`