Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԿԴ/3860/02/14

07.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԿԴ/3860/02/14





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.03.2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանս, քննության առնելով ըստ հայցի Լիանա Ավագի Խաչատրյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ Տիգրան Հարությունյանի՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու, «Ապահովագրա-կան հատուցման մերժման մասին» որոշումն անվավեր ճանաչելու և նյութական վնասները հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ԵԿԴ/3860/02/14 քաղաքացիական գործի վարույթը շարունակելու վերաբերյալ հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Լիանա Ավագի Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ Տիգրան Հարությունյանի՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու, «Ապահո-վագրական հատուցման մերժման մասին» որոշումն անվավեր ճանաչելու և նյութական վնասները հատուցելուն պարտավորեցնելու պահանջների:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.09.2015 թվականի վճռով հայը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2016 թվականի որոշմամբ Լիանա Ավագի Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Բեկանված քաղաքացիական գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանին, 23.06.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.05.2018 թվականի վճռով հայը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2018 թվականի որոշմամբ «ՀՀ «Փորձագիտական կենտրոն»» ՊՈԱԿ-ի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել է մասնակի՝ դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Բեկանված քաղաքացիական գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանին, 11.02.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի 28.10.2020 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Լիանա Ավագի Խաչատրյանը, որը Վերաքննիչ դատարանի 04.12.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2021 թվականի որոշմամբ բավարարվել է Լիանա Ավագի Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2020 թվականի թիվ ԵԿԴ/3860/02/14 քաղաքա-ցիական գործով կայացրած «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերացվել է:
Քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացվել է 25.03.2021 թվականին, իսկ դատավոր Գ.Թորոսյանիս աշխատակազմին հանձնվել է 26.03.2021 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը շարունակվում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնելու պահից:
Սույն պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել է հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը, դատարանը գտնում է, որ պետք է գործի վարույթը շարունակել հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնելու պահից և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ, 191-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԿԴ/3860/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիանա Ավագի Խաչատրյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ Տիգրան Հարությունյանի՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու, «Ապահովագրական հատուցման մերժման մասին» որոշումն անվավեր ճանաչելու և նյութական վնասները հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ԵԿԴ/3860/02/14 քաղաքացիական գործի վարույթը շարունակել և նախնական դատական նիստ նշանակել 2021 թվականի հունիսի 15-ին ժամը 15:20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ըդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`