Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/3818/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Թիվ ԱՎԴ/3818/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երրորդ անձ՝ Սամվել Դերենիկի Մարտիրոսյանին
հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, գ. Ջրաշեն, Կամոյի փ., 5 տուն


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 04.10.2016թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/3818/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Անդրանիկ Դերենիկի Մարտիրոսյանի, երրորդ անձանց՝ Աիդա Անդրանիկի Իսկանդարյանի, Սամվել Դերենիկի Մարտիրոսյանի, Սոֆիկ Դերենիկի Սմբատյանի, Սիլվա Դերենիկի Մարտիրոսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակված է 2021 թվականի ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`