Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5026/17/21 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

07.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

Գործ թիվ ԵԴ/5026/17/21

Արբիտրաժային գործով պարտապան՝
Ալինա Ղազարյանին

Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Բաղաբերդի թղմ. 15 շենք, ն. 39
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 24.03.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը կհրապարակվի 2021 թվականի ապրիլի 23-ին ժամը 16:00-ին:
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս հասցեով):
Տեղեկացվում եք, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ գլխի հոդվածներով սահմանված հատուկ վարույթի կարգով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում (դիմումը, որպես կանոն, ներկայացվում է ոչ սույն գործի շրջանակներում):
Միաժամանակ պարզաբանվում է, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆԻ ԹԵԼՈՒՆՑ

Հասցե` Նազարբեկյան 40

Հեռ..` +37410 33 95 96

Էլ. փոստ`