Թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր
09.04.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` <Աննա Գևորգյան> ԱՁ-ին
/ ք. Երևան, Նոր Արեշ 36 փող., տուն 14/2 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Դրաստամատի Գյուլզադյանի ընդդեմ <Աննա Գևորգյան> ԱՁ-ի` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 14.06.2021 թվականին, ժամը 15:15-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա
Հեռ..` +374 10 57-67-84
Էլ. փոստ`