Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/40159/02/19 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

09.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/40159/02/19 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Երրորդ անձ` Արթուր Ռազմիկի Երանոսյանի իրավահաջորդ Մերի Արթուրի Երանոսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Սաղաթելյանին
/ ք. Երևան, Հր. Ներսիսյան 1շ., բն. 33 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/40159/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Արփինե Քրիստափորի Դոդոյանի ընդդեմ Գրիգոր Քրիստափորի Դոդոյանի, ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի, երրորդ անձինք`Արթուր Ռազմիկի Երանոսյանի իրավահաջորդ Լամար Բորիսի Սարգսյան, Արթուր Ռազմիկի Երանոսյանի իրավահաջորդ Դավիթ Արթուրի Փահլավունու օրինական ներկայացուցիչ Դիանա Վարդանի Փահլավունի, Արթուր Ռազմիկի Երանոսյանի իրավահաջորդ Մերի Արթուրի Երանոսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Սաղաթելյան` ըստ կտակի և ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 01.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն առոչնիչ համարելու և այն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 14.06.2021 թվականին, ժամը 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`