Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԱՔԴ/0822/02/16

10.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱՔԴ/0822/02/16




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2020 թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ը (դատավոր Գ. Թորոսյան), քննարկելով ըստ հայցի Լուիզա Ջանիկյանի ընդդեմ Դավիթ Հարությունյանի, երրորդ անձինք՝ Ասատուր Բուրմայանին, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Հարությունյանի ընդդեմ Լուիզա Ջանիկյանի՝ անշարժ գույքը հանձնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0082/02/16 քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Թորոսյանի, քաղաքացիական գործով ըստ հայցի Լուիզա Ջանիկյանի ընդդեմ Դավիթ Հարությունյանի, երրորդ անձինք՝ Ասատուր Բուրմայանին, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Հարությունյանի ընդդեմ Լուիզա Ջանիկյանի՝ անշարժ գույքը հանձնելու պահանջի մասին հրավիրեց նախնական դատական նիստ:
Գործը դատաքննությանը նախապատրաստելու ընթացքում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածով, պարզեց հայցի առարկան, հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա oրենuդրությունը, գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, կողմերի հետ քննարկեց ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխեց ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանեց ապացույցներ ներկայացնելու ժամկետները, որոշեց ապացույցների հետազոտման կարգը, որոշում է ապացույցների հետազոտման կարգը:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 1-ին մասը, գտավ, որ թիվ ԵԱՔԴ/0822/02/16 քաղաքացիական գործը նախապատրաստված է դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-144.1-ին և 1499-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Քաղաքացիական գործն ըստ հայցի Լուիզա Ջանիկյանի ընդդեմ Դավիթ Հարությունյանի, երրորդ անձինք՝ Ասատուր Բուրմայանին, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Հարությունյանի ընդդեմ Լուիզա Ջանիկյանի՝ անշարժ գույքը հանձնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2021 թվականի ապրիլի 15-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`