Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3221/02/17 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

13.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Սյուզան Սամվելի Սարգսյանին
/ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ/

Ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սյուզան Սարգսյանի, Սամվել Սարգսյանի, Սուսաննա Հարությունյանի, Էդվարդ Սարգսյանի, Հայարփի Սարգսյանի` բաժիններն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, Սյուզան Սարգսյանի բաժնի գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ԼԴ/3221/02/17 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. հունիսի 8-ին, ժամը 16:00-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։

Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /+374322/2-40-39

Էլ. փոստ`