Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7548/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

15.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/7548/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի <<Մուրադին>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Հայաստանի Հանրապետություն, ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նաև Պատասխանող)` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Հայցվորը հայտնել է, որ <<Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր>> ՓԲԸ-ի 875.200.000 դրամ կանոնադրական կապիտալում բաժնետերեր են հանդիսացել Հայցվորը՝ 25 տոկոս և ՌԴ-ում գրանցված <<Բամո>> ՍՊԸ-ն 75 տոկոս:
<<Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր>> ՓԲԸ-ի 15.06.2009թ. տեղի ունեցած բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշվել է հանձնարարել ընկերության տնօրինությանը՝ կնքել ընկերության անշարժ գույքի գրավի պայմանագիր ՀՀ Ֆինանսների նախարարության հետ՝ կառավարության կողմից երրորդ անձ <<Բամո Մետալ>> ՍՊԸ-ին տրամադրվող վարկի ապահովման համար: Ժողովին մասնակցել է 75 տոկոս բաժնետեր <<Բամո Մետալ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մուրադ Մուրադյանը, ով միաժամանակ հանդիսացել է <<Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, իսկ մյուս բաժնետեր <<Մուրադին>> ՓԲԸ-ն ոչ ծանուցվել է, ոչ էլ մասնակցել ժողովին:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել <<Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր>> ՓԲԸ-ի և ՀՀ Ֆինանսների նախարարության միջև 20.09.2012թ. կնքված բյուջետային վարկի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 01.03.2021 թվականին և կազմվել թիվ ԵԴ/7548/02/21 քաղաքացիական գործը:
Քաղաքացաիական գործը դատական կազմին հանձնվել է 04.03.2021 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1․<<Մուրադին>> ՓԲԸ-ի ընդդեմ Հայաստանի Հանրապետություն, ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Ա. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`